Արմեն Ռուստամայան. Փարիզյան խոսակցությունը կարող է շատ կարճ տեւել

PanARMENIAN.Net - Սկզբունքային հարցերով փոխզիջումների գնալու Ադրբեջանի չկամությունը մշտապես արգելակում էր եւ արգելակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում զարգացման հասնելու գործընթացը:Հայաստանի արտաքին կապերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, եթե Բաքվում ցանկանում են կարգավորման հասնել, ապա պետք է հասկանան, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները վերացնելով: «Կարգավորման առաջնակարգ խնդիրը ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչված քաղաքական կարգավիճակի որոշումն է: Փոխզիջման անհնարինության վերաբերյալ Ալիեւի հայտարարությունը, որը ելնում է տարածքային ամբողջականության սկզբունքներից, այսինքն Ղարաբաղը պետք է գտնվի Ադրբեջանի տարածքում, ըստ էության հրաժարական է խնդրի կարագավորումից»,- ասել է Ա. Ռուստամյանը:



«Մենք պնդում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի գտնվել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ ԽՍՀՄ- ի փլուզումից հետո միջազգային իրավական օրենսդրության եւ խորհրդային սահմանադրության համաձայն ինքնորոշվել է: Այդպիսով, նախկին Ադրբեջանակ ՍՍՀ-ի տարածքում հայտնվեցին հավասարազոր երկու անկախ պետություններ: Ներկայումս Լեռանային Ղարաբաղը ժողովրդավարական նորմերով զարգացող պետություն է, որն իր սահմանները պաշտպանելու եւ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ունի»,- ընդգծել է պատգամավորը: «Եթե Փարիզում Իլհամ Ալիեւը շարունակի պնդել իր ներկայիս դիրքորոշումը եւ հրաժարվի փոխզիջումների գնալու պայմաններից, ապա այս էական հարցի շուրջ խոսակցությունը շատ կարճ կտեւի: Հայաստանի ոչ մի իշխանություն այդ ամենի հետ չի համաձայնվի: Իսկ նրանք, ովքեր համաձայնվում են, հրաժարական են տալիս»,- հայտարարել է Ա. Ռուստամայանը, հայտնում է Դե-Ֆակտո-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---