Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում կարեւորը հոգեբանական հավասարակշռությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը ադրբեջանական կողմը տեղեկատվական առումով ավելի լավ է նախապատարաստված, քան հայկական կողմը: Ինչպես հայտնել PanARMENIAN.Net ի թղթակցին պատմաբան Հայկ Դեմոյանը, ադրբեջանցիները օգտագործում են նախազգուշացնող հռետորությունը եւ ընդ որում մեծ հաջողությունների են հասնում այդ հարցում: «Իսկ մենք միշտ հայտնվում ենք պաշտպանվողի դերում: Ավելին, ոչ ճիշտ ձեւակերպված արտահայտությունների պատճառով հայկական կողմը հաճախ հայտնվում է փակուղիում, ինչպես դա կատարվեց «ազատագրված տարածքներ» տերմինի դեպքում: Եթե հիշում եք, մենք դրանք եւս չգիտեմ ինչու անվանում էինք օկուպացված եւ միայն հետո շուտափույթ ուղեցինք»,- նշեց նա: Ա. Դեմոյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցություններում կարեւորը հոգեբանական հավասրակշռությունն է: Միայն այդ դեպքում հայկական կողմը կարող է ունենալ զգալի արդյունքներ: Իսկ հոգեբանական հավասարակշռության կարել է հասնել միայն հաջող տեղեկատվական պատերազմով, որը Հայաստանը, ցավոք, պարտվում է: «Մեր ԶԼՄ-ների գործունեությունը համաձայնեցված չէ. որտե՞ղ, ինչպե՞ս եւ ե՞րբ խոսել: Իսկ Ադրբեջանում ամեն ինչ գտնվում է պետական հիմքի վրա: Մենք չգիտես ինչու մոռանում ենք, որ յուրաքանչյուր պատերազմ սկսվում է տեղեկատվականից, եւ միայն ապա սկսվում են իրական մարտերը: Այսպիսով, մենք կարող ենք առաջին հարված ստանալ հենց մերոնցից, եթե չվերանայենք մեր հայցքները պրոպագանդայի նկատմամբ»,- ասել է նա:



Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասյեի վերջին հայտարարությունը կարգավորման երկու սկզբունքների վերաբերյալ` Ա. Դեմոյանը նկատել է, որ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում: «ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված ադրբեջանական հանրապետությունը իրեն հայատարարեց 1918թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավաժառանգը, երբ նրա տարածքում չէին գտնվում ոչ Ղարաբաղը, ոչ Նախիջեւանը: Ինչպես հիշում եք, Նախիջեւանը հանձնվել է Ադրբեջանի իրավասությանը Կարսի 1921թ. պայմանագրի համաձայն: Մինչ այդ, այն գտնվում էր Հայկական ՍՍՀ կազմում: Նույն Կարսի պայմանագրի համաձայն` Ադրբեջանը իրավունք չուներ միացնել Նախիջեւանը իր տարածքներին եւ այն հայտարարել ինքնավար հանրապետություն: Բայց պայմանագիրը խախտվել է, իսկ 1926թ. Նախիջեւանի հայերին արգելեցին վերադառնալ հայրենիք: Այսպիսով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված չէ, այլ կատարվել է հայկական հողերի օկուպացիա»,-ընդգծել է Հայկ Դեմոյանը:



Հիշեցնենք, որ Բերնար Ֆասյեն ասել էր, որ ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի երկու սկզբունքով. Ադրբեջանի համար դա տարածքային ամբողջականությունն է, իսկ Հայաստանի համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---