ՌԴ ԱԱԽ քարտուղար. ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի վրա է

ՌԴ ԱԱԽ քարտուղար. ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի վրա է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը` անվտանգության ոլորտում հայ-ռուսական մի շարք նոր համաձայնագրերի և պայմանագրերի ստորագրումից հետո:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ընդգծեց, որ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններ են, և դրանք ամենաբարձր մակարդակի վրա են: ՌԴ ԱԱԽ քարտուղարը նկատեց, որ շատ ակտիվ համագործակցում են Հայստանի և Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդները: «Մենք աշխատում ենք պլանային հիմքով: Այդ պլանը ամեն անգամ կազմվում է երկու տարվա համար: Ահա այս տարի ավարտվելու է հերթական պլանն ու մենք արդեն հանձնարարել են կազմել նորը` 2014 և 2015 թվականների համար: Դուք այսօր ներկա գտնվեցիք մի շարք պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրմանը: Մենք մեր առջև նպատակ ենք դրել, որ երկու երկրների այն գերատեսչությունները, որոնք ապահովում են անվտանգություն այս կամ այն ոլորտում, ակտիվ համագործակցեն»,- ասաց Նիկոլ Պատրուշևը: Նա նկատեց, որ մի շարք քննարկումներ են եղել երկու կողմերի միջև, և, ըստ նրա, այս ամենը հաստատում է այն ցանկությունը, որ համագործակցությունը հնարավորինս ավելի արդյունավետ լինի:

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդին աջակցության և փոխըմբռնման համար: «Մեր համագործակցությունը շատ հետաքրիր մակարդակի վրա է, մենք կոնկրետ արդյունքներ ենք գրանցել: Այսօր ստորագրվեցին հինգ համաձայնագրեր, պայմանագրեր, և ես կարծում եմ, որ սա հզոր և լավ հիմք է հետագա համակործակցության համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա կարևորեց ռուսական պատվիրակության այցը և նկատեց, որ երկու կողմերի միջև շատ կարևոր քննարկումներ են եղել: «Միջազգային անվտանգության գլոբալ խնդիրներով նախանշվել են կոնկրետ ծրագրեր: Ես կարծում եմ` այս համակարգը հետաքրքիր կզարգանա` պետական սահմանի արդիականացման, 102-րդ ռազմաբազայի, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, ռազմական արդյունաբերության հարցերում: Մենք նախանշել ենք կոնկրետ 12 ուղղություններ և փաստաթուղթը դրանց հիման վրա է` սեյսմիկ անվտանգությունից մինչև Բյուրականի աստղադիատարանի վերազինում, Գառնու դիտարանի վերազինում, որը անվտանգության առումով կարևոր նշանակություն ունի»,- ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղարը: Նա նշեց, որ այցը շատ արդյունավետ էր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---