Բանակցությունները Ռամբույեում Քի-Ուեստից հետո ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ամենալուրջ փորձն էին

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունները Քի-Ուեստից ղարաբաղյան գործընթացի ողջ պատմության ընթացքում, ամենալուրջ փորձն էին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը: Բանակցող կողմերն, ըստ նրա, Քելբաջարի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի` շատ դժվարին խնդիրների առջեւ հայտնվեցին եւ չկարողացան առաջ շարժվել: Նրա խոսքերով, Ղարաբաղի կարգավիճակը ենթադրում է հանրաքվեի անցկացում: Աղբյուրը նշել է, որ ենթադրություններ կան, որ «հայկական կողմը գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը ցանկանում է կապել հանրաքվեի անցկացման ժամկետի հետ եւ այդ տրամաբանությամբ առաջարկում է Քելբաջարը հանձնել ամենավերջում, երբ ադրբեջանցիները համաձայնեն հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Սակայն ադրբեջանցիները դեմ են, եւ Ռամբույեում չհաջողվեց որեւէ առաջընթաց արձանագրել այս դիրքորոշումներում»,-հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---