Սաուդյան Արաբիան կոչ է անում դադարեցնել սիրիական ռեժիմի սպառազինումը

Սաուդյան Արաբիան կոչ է անում դադարեցնել սիրիական ռեժիմի սպառազինումը

PanARMENIAN.Net - Պետք է հստակ բանաձև ընդունել, որը թույլ չի տա զենք մատակարարել սիրիական ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Հարկավոր է ռազմական օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,-ասել է արքայազն Սաուդ ալ Ֆեյսալ Ալ Սաուդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արքայազնը վտանգավոր է համարում լիբանանյան Հեզբոլլահի և Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների ներկայությունը Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---