Շարմազանովը Հունաստանում կմասնակցի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության Ազգային համագումարին

Շարմազանովը Հունաստանում կմասնակցի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության Ազգային համագումարին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---