Թուրքիան որոշել է զրկել զինվորականներին հեղաշրջում կատարելու իրավունքից

Թուրքիան որոշել է զրկել զինվորականներին հեղաշրջում կատարելու իրավունքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները որոշել են փոփոխություններ կատարել բանակի կանոնադրության մեջ՝ զրկելով զինվորականներին պետական հեղաշրջումներ կատարելեւ իրավունքից: Համապատասխան ուղղմները ներկայացվել են խորհրդարանի քննությանը, գրում է Hurriyet Daily news-ը:

Ուղղումները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին: Նրանց հիմնական խնդիրը կլինի Թուրքիայի պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից: Օրինագիծը կքննարկվի աշնանը՝ ամառային արձակուրդներից հետո: Թուրքիայի կառավարությունը ուղղումներ է նախապատրաստել Սահմանադրության մեջ երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---