Լեհաստանում մեկնարկում են Հայաստանին եւ հայերին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Լեհաստանում մեկնարկում են Հայաստանին եւ հայերին նվիրված միջոցառումները: Այդ մասին Լեհաստանում PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կրակովի մենաստանի վարդապետ, լեհահայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Նրա խոսքերով, միջոցառումների մեկնարկը նշանավորվել է պատարագի մատուցմամբ Կրակովի Աստծո բարեգթության եկեղեցում: Կարեւոր միջոցառումներից մեկը համարվում է գիտաժողովը` նվիրված Հայ Առաքելական եկղեցուն եւ Լեհաստանի հայերի միությանը, որը տեղի կունենա Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանում: Այնտեղ եւետ, ըստ նրա, տեղի կունենա ոչ պակաս կարեւոր մի իրադարձություն` հայկական երգչախումբը ելույթ կունենա Վրոցլավի Սբ.Բարդուղեոմոսի եկեղեցում: Ինչպես նշել է Իսահակյան-Զալեսկին, այս տարին խոստանում է հագեցած լինել հայերին եւ Հայաստանին նվիրված միջոցառումներով, քանի որ վերջին տարիներին հետաքրքրությունն այդ երկրի եւ նրա մշակույթի հանդեպ աճել է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---