ՀՀ ԱԳՆ ղեկավար. «Իրան-Հայաստան» գազամուղը փոխլրացման գերազանց օրինակ է

PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Իրանի միջեւ հաջողությամբ զարգանում են եւ ապակայունացում չեն առաջացնում տարածաշրջանում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականության փոխլրացման հիանալի օրինակ կարող է ծառայել «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությունը: «Իրանի միջուկային էներգետիկայի ճակատագիրը պետք է որոշի միջազգային հանրությունը: Սակայն կարեւորն այն է, որ այդ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---