Հենրիխ Մխիթարյան. Ես կօգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել

Հենրիխ Մխիթարյան. Ես կօգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո առաջին անգամ շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ: «Թիմի անդամներն ինձ շատ լավ ընդունեցին: Դա ինձ շատ օգնեց: Իմ թիմակից Քեվին Գրոսկրոյցն արդեն ինձ օգնում է գերմաներեն սովորել»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում reviersport.de-ն:

Երբ լրագրողները փորձել են համեմատել նրան Մարիո Գյոտցեի հետ, որը «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա», հայ ֆուտբոլիստը նշել է, որ իրենք տարբեր խաղացողներ են: «Պետք չէ մեզ համեմատել: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Բորուսիային» նոր նվաճումների հասնել»,-ասել է նա:

Մխիթարյանը նաև նշել է, որ սրտի թելադրանքով է ընտրել «Բորուսիան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---