Ն.Բըրնս. ԱՄՆ Պետդեպարտամենտը հիասթափված է Ռամբույեի բանակցությունների արդյուքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը համագործակցում է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական հարցերով տեղակալ Նիքոլաս Բըրնսը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը: «Մենք խորապես հիասթափված ենք Ռամբույեի բանակցությունների արդյունքից: Մենք կարծում էինք, որ այդ հանդիպումն իրոք լավ հնարավորություն է»,-ասել է նա: Ըստ ամերիկացի դիվանագետի, 1991-1992 թվականներից սկսած ձեռնարկվել են իրավիճակը կարգավորելու բազում փորձեր, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ռամբույեում թերեւս ամենահեռանկարայինն էր: «Մեզ մոտ, այնուամենայնիվ, պահպանվում է մեծ ցանկություն աշխատելու Մոսկվայի եւ Փարիզի հետ` հայերին եւ ադրբեջանցիներին վերջնական համաձայնության հասնելու հարցում օգնելու համար: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասին, ապա դա, անկասկած, Ռուսաստանի ներքին գործն է: ԱՄՆ-ն, իհարկե, հարցեր ունի այնտեղի իրավիճակի վերաբերյալ, եւ մենք բարձրացնում ենք դրանք մեր ռուս գործընկերների առջեւ: Սակայն օբյեկտիվորեն առավել բնական է ստացվում երկխոսությունը միջազգային բնույթի հարցերի շուրջ, որոնց մասին ես այժմ խոսում էի` Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,-հավելել է Նիքոլաս Բըրնսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---