Վիկ Դարչինյան. Ես դեռ պատրաստվում եմ կոտրել Նոնիտո Դոնեյրին

Վիկ Դարչինյան. Ես դեռ պատրաստվում եմ կոտրել Նոնիտո Դոնեյրին

PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը տխրել է 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրի հայտարությունից: Նա ասել էր, որ Դարչինյանի հետ նոյեմբերին կարող է ռևանշ անցկացնել սուպերթեթևագույն քաշային կարգում, հաղորդում է gorodokboxing.com-ը:

Երկու օր առաջ ֆիլիպինցի բռնցքամարտիկը նշել էր, որ այս պահին իր քաշը կազմում է 63,5 կգ և նա տեղափոխվելու է կիսաթեթև քաշային կարգ: Դրա հետ մեկտեղ նա շեշտել է, որ, եթե ստացվի, նորամուտը կնշի 57,150 կգ քաշում:

«Անկախ նրանից, թե ինչ արդարացումներ ես փնտրում, ես դեռ պատրաստվում եմ կոտրել քեզ: Ստերոիդներ մի օգտագործիր, մտածիր ապագայիդ մասին, և քաշդ նորմալ կլինի: Արդեն 6 տարի է, որ ես ցանկանում եմ ռևանշ-մենամարտ անցկացնել քեզ հետ: Այն բանից հետո, որ քեզ նոկաուտի ենթարկեմ, կնվաճեմ WBC վարկածով սուպերթեթևագույն քաշի աշխարհի չեմպիոնի կոչումը»,- Դոնեյրին այսպես է դիմել Դարչինյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---