Հայաստանի սահմանային անցակետերում կներդրվի «մեկ կանգառ,մեկ պատուհան» համակարգը

Հայաստանի սահմանային անցակետերում կներդրվի «մեկ կանգառ,մեկ պատուհան» համակարգը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում այսօր կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ԱԱԽ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նիստի բացման խոսքում նշեց, որ վերջին տարիների ընթացքում սահմանային անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացքը դրական տեղաշարժ է արձանագրել: ԱԱԽ ղեկավարը տեղեկացրեց, որ ռուսական «Ռոսգրանիցա» ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել և աշխատանքներ են տարվում սահմանային անցակետերն արդիականացնելու ուղղությամբ:

«Շուտով կներդրվի նաև «մեկ կանգառ, մեկ պատուհան համակարգը», որը այս գործընթացի ամենակարևոր քայլերից է: Նախագահի կարգադրության նախագիծ կա, որով հայտարարում ենք այդ համակարգը մեր երկրում ներդնելու մասին: Մենք կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ, նաև բովանդակային փոփոխություններ կլինեն: Այդ համակարգը թույլ կտա զերծ մնալ բազմաթիվ քաշքշուկներից և առավել քաղաքակիրթ եղանակով կատարել բեռնափոխադրումներ, ինչպես նաև ապահովել քաղաքացիների քաղաքակիրթ տեղաշարժը»,-ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն այս տարվա ավարտին պատրաստ կլինի իրավական ակտը, որով սկիզբ կդրվի «մեկ կանգառ, մեկ պատուհան»-ի աշխատանքներին:

«Հաջորդ նիստին, որը կլինի աշնանը, արդեեն կունենանք շոշոփելի արդյունքներ»,-եզրափակեց ԱԱԽ քարտուղարը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---