Ունիվերսիադա. Հաղթելով ադրբեջանցի սամբիստին` Հակոբ Առաքելյանը մտել է կիսաեզրափակիչ

Ունիվերսիադա. Հաղթելով ադրբեջանցի սամբիստին` Հակոբ Առաքելյանը մտել է կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Սամբիստ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) Ունիվերսիադայի քառորդ եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Էլշան Ջաֆարլիի նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ սամբիստի մրցակիցը կլինի Ալեքսանդր Կուչումովը (Ռուսաստան):

Առաքելյանն առաջին գոտեմարտի ժամանակ հաղթել էր Ռոստոմի Խախալեիշվիլուն (Վրաստան):

Այսօր ելույթ կունենա նաև Մհեր Կարապետյանը (82 կգ), որի մրցակիցը կլինի վրացի Նիկո Կուցիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---