Արթուր Ալեքսանյանը Ունիվերսիադայի 1/4 եզրափակչում հաղթել է Վիլիուս Լաուինարիտիսին

Արթուր Ալեքսանյանը Ունիվերսիադայի 1/4 եզրափակչում հաղթել է Վիլիուս Լաուինարիտիսին

PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայում Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում նրան դիմակայել է Վիլիուս Լաուինարիտիսը (Լիտվա), որին հայ ըմբիշը հաղթել է 4:0 հաշվով:

Կիսաեզրափակչում նա կմրցի Ալեքսանդր Խրաբովիկ (Բելառուս)- Մեհդի Ալիյարիֆելիզաբադի (Իրան) զույգի հաղթողի հետ:

Մինչ այդ Ալեքսանյանը 4:0 հաշվով ուժեղ է եղել թուրք Սուլեյման Դեմիրիից:

Իսկ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) հաղթել է Աթաբեկ Ազիզբեկովին (Ղրղզստան), սակայն այնուհետև զիջել է Ռոման Վլասովին (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---