Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դադարեցումը կլինի վատագույն տարբերակը 3 մարտի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների դադարեցումը վատագույն սցենարը կլիներ: Սակայն դրան եւս հայկական կողմը պետք է պատրաստ լինի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Չէի ցանկան մանրամասնել նման սցենարը որոշ մարտավարական անհաջողությունների համատեքստում` Ռամբույեում չստացվեց, սակայն շանսեր դեռեւս կան: Սակայն եթե գա մի պահ, երբ Ադրբեջանը իրոք միանշանակ հայտարարի. «ժամանակն աշխատում է մեր օգտին, մենք ուժեղացնում ենք բանակը եւ հետագայում կլուծենք ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով»,-ապա մեր քայլերը հետեւյալը կլինեն: Առաջին հերթին, դե-յուրե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչում Հայաստանի Հանրապետության կողմից: Երկրորդ քայլը կլինի ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի պատասխանատվության իրավական ձեւակերպումը` դա մի շարք պայմանագրերի ստորագրում է, որոնք կնշանակեն, որ ցանկացած ոտնձգություն Լեռնային Ղարաբաղի հանդեպ կդիտվի որպես ոտնձգություն Հայաստանի հանդեպ: Երրոդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու համալիր ամրապնդում, ինչը կարվի բոլորովին նոր մոտեցումների հիման վրա: Ես չէի ցանկանա այստեղ բացել փակագծերը: Եվ, բնական է, կսկսվի ակտիվ ինտեգրում պաշտպանության, տնտեսության զարգացման ոլորտներում: Գիտակցելով դա, մենք պետք է աշխատենք բարեփոխումների վրա, ապահովենք տնտեսական աճ: Այս ամենի ներուժը հայ ժողովուրդն ունի»,-ամփոփել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |