Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերին 1-ին անգամ մասնակցելու են մարզիկներ Իրաքից, Քուվեյթից ու Կիպրոսից

Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերին 1-ին անգամ մասնակցելու են մարզիկներ Իրաքից, Քուվեյթից ու Կիպրոսից

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը Հայաստանում կայանալու են Հ.Մ.Ը.Մ. 9-րդ համահայկական մարզախաղերը: Խաղերի կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2009-ի խաղերի համեմատ, որոնք ևս կայացել են Երևանում, ավելացել է 3 մարզաձև: «Խաղերի ծրագրում են արդեն աթլետիկան, թենիսն ու վոլեյբոլը: Այս տարվա մեր կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ ստացել ենք բարձրաստիճան պաշտոնյաների և ՀԱՕԿ-ի օժանդակությունը»,- ասաց նա:

ՀԱՕԿ-ի պատասխանատու քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ավելացրեց, որ այս խաղերը շատ կարևոր են իրենց համար, քանի որ նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը. «Սա նաև հիանալի հնարավորություն է նոր մարզիկներ բացահայտելու, որոնք հետագայում կընդգրկվեն տարբեր հավաքականների կազմում»:

Խաղերի ծրագրում են 3 թիմային և 5 անհատական մարզաձևեր: Մասնակցելու են բասկետբոլի 23 թիմեր, ֆուտբոլի` 10, վոլեյբոլի` 3: Աթլետիկայի մրցաշարին հայտավորվել են 69 մարզիկներ, լողին` 31, սեղանի թենիսի մրցումներին կմասնակցեն 34-ը, թենիսին` 18-ը, իսկ շախմատին` 32-ը:

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ուժերն են չափելու 18 երկրներից ժամանած 651 մարզիկներ: Այս տարի խաղերին առաջին անգամ են մասնակցելու մարզիկներ Իրաքից, Քուվեյթից ու Կիպրոսից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---