Կարեն Գրիգորյանը Սիտգես-օփենում կես միավոր է զիջում առաջատարներին

Կարեն Գրիգորյանը Սիտգես-օփենում կես միավոր է զիջում առաջատարներին

PanARMENIAN.Net - Իսպանական Սիտգես քաղաքում շարունակվում է ընթանալ շախմատային օփեն-մրցաշար:

Չորս տուրից հետո գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա) և Լարս Օսկար Հոգեից (Նորվեգիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Հովիկ Հայրապետյանը, ինչպես նաև Մարկ Բասենցյանն ունեն 3-ական միավոր, տեղեկացնում է armchess.am:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---