Լևոն Աղասյան. Այդքան էլ դժվար չէր աթլետիկայի ԵԱ-ում ոսկե մեդալ նվաճել

Լևոն Աղասյան. Այդքան էլ դժվար չէր աթլետիկայի ԵԱ-ում ոսկե մեդալ նվաճել

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լևոն Աղասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեծ մրցակցություն կար, բայց ինքը կարող էր ավելի լավ արդյունք ցույց տալ:

«Ես զգացի, որ այդքան էլ դժվար չէ ոսկե մեդալ նվաճել: Ավելի լավ արդյունք ցույց տալուն խանգարեցին նաև եղանակայկին պայմանները»,- ասաց նա:

Մարզիկը խոստովանեց, որ սկզբում այդքան էլ չէր գիտակցում, թե ինչքան մեծ հաջողության է հասել ու այնպիսի զգացողություններ ուներ, ինչպես սովորական մրցաշարում հաղթելու դեպքում է լինում. «Նույն տրամադրվածությունն ու կենտրոնածվածությունն էր և չէի համարում, որ մեծ գործ եմ արել: Սակայն օդանավակայանում շատ ջերմ ընդունելություն էր, չէի սպասում, որ այդքան մարդ կգա ինձ դիմավորելու: Շատ ուրախացա ու այդ ժամանակ հասկացա իմ հաղթանակի արժեքը»:

Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո Աղասյանն անմիջապես վերսկսել է մարզումները և պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնյան խաղերին: Այնտեղ ելույթ են ունենալու 20 երկրների մարզիկներ:

«Այդ խաղերում մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, ու շատ ուժեղ մրցակցություն է սովորաբար ծավալվում: Իսկ հաջորդ տարի շատ եմ ցանկանում մասնակցել մինչև 20 տ. աշխարհի առաջնությանը, որը կայանալու է ԱՄՆ-ում»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---