3 հայ բռնցքամարտիկներ մտել են Սանկտ Պետերբուրգի մրցաշարի կիսաեզրափակիչ

3 հայ բռնցքամարտիկներ մտել են Սանկտ Պետերբուրգի մրցաշարի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարի մասնակից 22 թիմերի ներկայացուցիչների թվում են Հայաստանի վեց պատվիրակներ:

Նրանցից երեքը` Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ) մտել են կիասեզրափակիչ և իրենց համար արդեն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ:

Եզրափակչում հայտնվելու համար նրանք այսօր կմրցեն համապատասխանաբար Ռուսաստանը ներկայացնող Օրհան Թազախալու, Նազիվ Բալաևի և տաջիկ Շաֆկաջան Ռահիմովի հետ:

Հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 27 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---