Օգոստոսի 2-4-ը կկայանա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի հուշամրցաշարը

Օգոստոսի 2-4-ը կկայանա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո օգոստոսի 2-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը:

Մասնակցելու են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստները:

Պատվիրակությունները Երևան կժամանեն օգոստոսի 2-ին: Հաջորդ օրը «Աշխատանք» մարզապալատում կմեկնարկեն նախնական գոտեմարտերը և տեղի կունենա հուշամրցաշարի բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 4-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---