Հայաստանին անհանգստացնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության լարվածությունը

PanARMENIAN.Net - Հայաստանին անհանգստացնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության լարվածությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «դա անկասկած հավասարակշռությունից կհանի իրադրությունը Վրաստանում, ինչը Հայաստանին ոչնչով ձեռնտու չէ», - ընդգծել է ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը: Նա հիշեցրեց, որ Վրաստանը միակ երկիրն է, որ կապում է «Հայաստանը արտաքին աշխարհին երկաթուղային եւ ծովային տրանսպորտի միջոցով»: «Չավարտված հակամարտությունը ամեն վայրկյան կարող է դետոնատորի դեր խաղալ տարածաշրջանում եւ շատ լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում եւ Հայաստանի,- նշել է Սերժ Սարգսյանը: - Հարավային Կովկասը չափազանց փոքր է. այդ շրջանի երկրները կապված են բազմաթիվ թելերով եւ կախված են միմյանցից»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---