Ջոն Էվանս. «Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել Հայաստանից ետ կանչվելու վերաբերյալ» 7 մարտի 2006 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Դեսպանին որեւէ երկրից ետ կանչելու վերաբերյալ որոշումը կայացնում է միայն ԱՄՆ նախագահը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «Ես, բնական է, մշտապես չեմ լինի ԱՄՆ դեսպանը Հայաստանում, սակայն ԱՄՆ նախագահից ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել իմ դիվանագիտական առաքելության ավարտի մասին»,-պատասխանել է Էվանսը` մեկնաբանելով «The California Courier» թերթի հաղորդագրությունը: Մամլո ասուլիսին ներկա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Մեթյու Բրայզան ընգծել է, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Երեւանում աշխարհում ամենալավերից է: «Դեսպան Էվանսը հիանալի թիմ է ստեղծել եւ Պետդեպարտամենտն իրավամբ հպարտանում է նրանով»,-ասել է Բրայզան: Նշենք, որ «The California Courier» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել Ջոն Էվանսին Հայաստանից ետ կանչելու վերաբերյալ: Վկայակոչելով Հայաստանում պետական աղբյուրները, թերթը հաղորդում է, որ Ջ.Էվանսն արդեն տեղեկացրել է ՀՀ իշխանություններին մոտակա ամիսներին կայանալիք իր մեկնման մասին: Բացի այդ, գրում է թերթը, ԱՄՆ Սենատն Հայաստանում դեսպանի պաշտոնում արդեն հաստատել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն այժմ ԱՄՆ դեսպանն է Տաջիկստանում: Վաշինգտոնում լավատեղյակ աղբյուրները հաստատել են, որ Ջոն Էվանսը ետ է կանչվել Հայաստանից Հայոց ցեղասպանության մասին արած իր հայտարարությունների պատճառով: Մեկ տարի առաջ Ջոն Էվանսը հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: «Այսօր ես կանվանեմ այդ իրադարձությունը Հայոց ցեղասպանություն: Մենք, որպես ամերիկացիներ, չպետք է խաղանք բառերով եւ պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-ասել էր նա, 1915 թվականի իրադարձություններն անվանելով «20 դարի առաջին ցեղասպանություն»: Ավեի ուշ ամերիկացի դիվանագետը նշել է, որ իր հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտում են իր «անձնական կարծիքը»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |