Ըստ ամենայնի, Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Դևիսի Գավաթի կիսաեզրափակչին

Ըստ ամենայնի, Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի Դևիսի Գավաթի կիսաեզրափակչին

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի բժիշկ Միգել Խորին ասել է, որ Դավիթ Նալբանդյանն անում է ամեն ինչ, որպեսզի մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ վերականգնվի: «Սակայն դեռ պարզ չի, կկարողանա արդյոք նա վերականգնվել ամբողջությամբ»,- ասել է բժիշկը:

Նալբանդյանը մայիսին վիրահատվելուց հետո, արդեն սկսել է մարզումները: Չնայած դրան, ըստ ամենայնի, նա չի ընդգրկվի Արգենտինայի կազմում և չի մասնակցի Դևիսի Գավաթի կիսաեզրափակչին: Կիսաեզրափակչում Արգենտինան սեպտեմբերին մրցելու է Չեխիայի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---