ՀՀ ՊՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտապանության նախարար Սերժ Սարգսյանը առաջարկեց հաճախակիացնել Հայաստանի եւ Ադրբեջանի Զինուժերի շփման գծի դիտարկումները եւ բաց հրապարակել դրանց արդյունքները: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, պաշտպանության նախարարաը այդ առաջարկով հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Պաշտպանության գերատեսչության ղեկավարը ասել է, որ այդ միկջոցառումները կօգնեն կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի համար` նշելով, որ լավատես է եւ հավատում է դրանց դրական արդյունքներին:



Ս.թ. մարտի 16-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը: Հանդիպման սկզբում Դենիել Ֆրիդը համառոտ ներկայացրեց տարածաշրջան կատարած այցի մանրամասները: Վերստին ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` նա նշեց, որ խնդրի լուծումը խթան կհանդիսանա տարածաշրջանի տնտեսական առաջընթացի եւ ազատ զարգացման համար:



Անդրադառնալով ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը` պատվիրակության անդամ գնդապետ Մայք Անդերսենը գեներալ Ջեյմս Ջոնսի անունից շնորհակալություն հայտնեց Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելության համար` բարձր գնահատելով նրանց պրոֆեսիոնալ մակարդակը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարին պաշտպանական գնահատման ընթացքում ՀՀ ՊՆ ղեկավարության ու սպայակազմի կողմից ցուցաբերված աջակցության եւ ՀՀ զինված ուժերի թափանցիկության համար: Գնդապետ Մ.Անդերսենը կարեւորեց նաեւ այս տարի հուլիսին Հայաստանում անցկացվելիք փրկարարական

վարժանքները:



Նախարար Սերժ Սարգսյանը համաձայնեց Սթիվեն Մանի այն մտքին, որ ոչ այսօր, եւ ոչ էլ 15-20 տարի հետո ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր չէ: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխելու նկատառումով նա առաջարկեց հաճախակիացնել շփման գծի դիտարկումները եւ բաց հրապարակել դրանց արդյունքները:



Անդրադառնալով հայկական բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքին` նախարարը փաստեց, որ 10 տարի անց Հայաստանը կունենա առավել փոխգործունակ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող զինված ուժեր: Կարեւորելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները` նա մեկ անգամ եւս նշեց, որ դրանք զարգանում են արագ տեմպերով: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի համար` նշելով, որ լավատես է եւ հավատում է դրանց դրական արդյունքներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---