Սամվել Բալասանյանը պարգևատրել է մարզիկներ Կարապետ Չալյանին և Հենրիկ Սարգսյանին

Սամվել Բալասանյանը պարգևատրել է մարզիկներ Կարապետ Չալյանին և Հենրիկ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օգոստոսի 21-ին ընդունել և պարգևներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել գյումրեցի մարզիկներին միջազգային ասպարեզում Հայաստանի և Գյումրու պատիվը բարձր պահելու համար և նոր հաղթանակներ է մաղթել մարզիկներին:

Բալասանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԽՍՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին, ով մարզել է օլիմպիական, աշխարհի, եվրոպայի և ԽՍՍՀՄ չեմպիոնների, հանձնել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» հուշամեդալը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---