Երեւանում Հայաստանի սահմանապահ զորքերի նոր ուսումնական կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Երեւանում Հայաստանի սահմանապահ զորքերի նոր ուսումնական կենտրոն է բացվել: Ուսումնական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի համատեղ «Արտահանման եւ սահմանների անվտանգության վերահսկողությունը» ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկը: Այդ մասին բացման արարողությանը հայտարարել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանտար, գնդապետ Արմեն Աբրահամյանը: Նրա խոքերով, ՀՀ Սահմանապահ զորքերի, Ազգային անվտանգության վարչության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի համագործակցությունը սկսվել է 2001 թվականին եւ հաջող շարունակվում է: Հայասատանի սահմանապահ զորքերի նոր ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքները արժեցել են 130 հազար դոլար, որ ամբողջությամբ տրամադրել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---