Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ դիվանագիտական կապեր են հաստատվել

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հռոմում Սան Մարինոյի դեսպանությունում, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ Սան Մարինոյի դեսպան Բարբարա Պարան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Սան Մարինոյի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաձայնագրում մասնավորապես ասված է, որ երկու պետությունները, ղեկավարվելով քաղաքական, մշակութային, առեւտրային հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությամբ եւ մտադիր լինելով այդ հարաբերությունները հիմնել ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա, որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հիման վրա, դեսպանների, նաեւ ոչ ռեզիդենտ դեսպանների մակարդակով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---