Հայաստանը բավական բան է արել ղարաբաղյան հարցի կարգավորման համար եւ Բաքվից համապատասխան քայլերի է սպասում

PanARMENIAN.Net - Ստամբուլում մարտի 20-ին կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն տեղեկացրել իրենց առաջիկա քայլերի մասին: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, գոյություն ունի երկու տարբերակ. կամ համանախագահները իրենք կժամանեն տարածաշրջան, կամ կկազմակերպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքկանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ ավելացրեց, որ Հայաստանը բավական բան է արել Լեռնայաին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ Բաքվից համապատասխան քայլերի է սպասում: Վարդան Օսկանյանը նշեց, որ, ինչես արդեն տարբեր մակարդակներում բազմաթիվ անգամներ հայտարարավել էր, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները 2006 թվականին մի քիչ պակասել են:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---