ԲԱՔՈՒՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն դեմ չէ սեպտեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարին` Նյու Յորքում ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն չի ընդունի «այդ հադիպումը ապարդյուն վիճաբանությունների վերածելը»: «Եթե որոշակի գաղափարներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք քննարկել», - ասել է նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---