Քիմիական զենքի գծով ՄԱԿ փորձագետների հանձնաժողովը կմեկնի Հալեպ

Քիմիական զենքի գծով ՄԱԿ փորձագետների հանձնաժողովը կմեկնի Հալեպ

PanARMENIAN.Net - Քիմիական զենքի գծով ՄԱԿ փորձագետների հանձնաժողովը կվերադառնա Սիրիա ու տեսչական այցով կլինի Հալեպում, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Նրանք կմեկնեն որքան հնարավոր է շուտ»,-ասել է նա:

Ավելի վաղ Հալեպում տեսչական զննումներ են անցկացրել ռուս փորձագետները և զեկույց են ներկայացրել ՄԱԿ, որտեղ ասվում էր, որ ընդդիմությունը զարին է կիրառել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ տեսուչների զեկույցը ԱԽ փակ նիստում՝ հրապարակումից առաջ: Դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Արդյունքները մասշտաբային են ու անվիճելի: Փաստերն ինքին խոսուն են»,-ասել է Պան Գի Մունը: Տեսուչների զեկույցում ասվում է, որ «բնական, քիմիական ու բժշկական նմուշները հստակ ու համոզիչ ապացույցներ են ներկայացնում», որ Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին օգտագործվել են «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ՝ զարին գազի պարունակությամբ: «Եզրակացությունը հետևյալն է. քիմիական զենքն օգտագործվել է հակամարտող կողմերի միջև Սիրիայի Արաբական Հանրապետությունում քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների, դեմ համեմատաբար մեծ ծավալով»,-ասվում է զեկույցում: «Այս արդյունքները խորը մտահոգության առիթ են տալիս»,-ասվում է զեկույցում: Տեսուչների մանդատով վերապահված էր պարզել, թե օգտագործվել է արդյոք քիմիական զենք Սիրիայում, և եթե այո, ապա հատկապես ինչ զենք, սակայն մանդատով չի նախատեսվում պատասխանատու կողմի բացահայտումը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---