Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի արդյունքում կտուժի նաեւ Հայաստանը 3 ապրիլի 2006 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Երեւանը չի կարող անտարբեր մնալ հասունացող աղետի հանդեպ, սակայն, ցավոք, հնարավորություն չունի ազդելու իրադարձությունների զարգացման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ եւ, ինչն ավելի կարեւոր է, մեծ քաղաքական կշիռ չունի աշխարհի տերությունների համար: «Դա չի նշանակում, թե մենք պետք է լռենք. Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է, սակայն իրատեսական չի լինի հույս դնել Երեւանի լուրջ աջակցության վրա: Առավել եւս Ադրբեջանի հետ անավարտ հակամարտության առկայության պայմաններում»,-նշել է նա: Ըստ քաղաքագետի, կտուժեն բոլորը, այդ թվում նաեւ Հայաստանը: «Դա հսկայական մասշտաբների իսկական հումանիտար աղետ կլինի: Օգտվելով անվիճելի տեխնիկական գերազանցությունից` Ամերիկան ի վիճակի է ռմբակոծել Իրանի բոլոր կարեւոր տնտեսական օբյեկտները` էլեկտրակայնները, գործարանները, կամուրջները, նավահանգիստները, երկաթուղային կայարանները, քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանները:..Ես արդեն ասել եմ, որ կա Վաշինգտոնի եւ Բաքվի կողմից հրահրվող քաղաքացիական պատերազմի վտանգը: Հարեւան պետություններ կխուժեն փախստականների հսկայական հոսքեր, որոնց այդ երկրների տնտեսությունը ի վիճակի չի լինի ապահովել: Բացի այդ, իրանական հրթիռների հասանելիության շառավիղում գտնվող ԱՄՆ դաշնակիցները հավանաբար հարձակման կենթարկվեն Իրանի կողմից: Իսկ եթե Թեհրանին հաջողվի փակել Պարսից կամ Օմանի ծոցերը, ապա տնտեսական ճգնաժամի մեջ կհայտնվի Եվրոպան»,-ընդգծել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |