Եվրամիությունը հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է էներգետիկ անվտանգության նոր եվրաատլանտյան հայեցակարգի մաս կազմել, որի վրա աշխատում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայեցակարգի մշակումը սկսվել է ռուսական գազի սակագների փոփոխության եւ Ուկրաինա առաքումների խափանումներից հետո: «Խոսքը գնում է նոր ԱԷԿ-ների, Տրասնկասպյան գազատարի կառուցման մասին: Այդ նախագծերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար»,-նշել է Օսկանյանը: Իր հերթին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նշել է, որ հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում: Միեւնույն ժամանակ, նա նշել է թե չի կարող ասել կլինի արդյոք ռազմական հարված Իրանին ԱՄՆ-ի կողմից: «ԵՄ-ում գիտեն, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական են»,-ասել է Սեմնեբին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---