Պենտագոնը հրաժարվել է Մի-17 գնել Ռուսաստանից

Պենտագոնը հրաժարվել է Մի-17 գնել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Ռոսօբորոնէքսպորտից» 15 ռազմատրանսպորտային Մի-17Վ-5 ուղղաթիռների գնումներից, հայտնում է Associated Press-ը Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Քորնինի վրա հղումով, որը գործարքի գլխավոր հակառակորդներից մեկն էր: 15 ուղղթաիռները ԱՄՆ պետք է ձեռք բերեր 2014 թ.: 345 մլն դոլարով Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին փոխանցելու համար:

Ինքը Քորնինը հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ ՊՆ որոշումը: Նա նշել է, որ հանրապետականներն ու ժողովրդավարները միասնական էին այն հարցում, որ պետք չէ ռազմատեխնիկա գնել Ասադին զենք վաճառող երկրից:

Պաշտոնապես Պենտագոնն այդ տեղեկատվությունը չի մեկնաբանում, հայտնում է ՌԲԿ-ն: Մինչ այդ «Ռոսօբորոնէքսպորտը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարության հետ նոր համաձայնագիր է կնքվել 2014 թ. ուղղաթիռների լրացուցիչ խմբաքանակի ձեռք բերման մասին՝ 30 հատ: Ըստ պայմանավորվածության Աֆղանստանի ազգային բանակի համար միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի շրջանակում նախատեսվում էր գնել 63 ուղղաթիռ:

2013 թ. օգոստոսին ԱՄՆ-ում քրեական գործ հարուցվեց ուղղաթիռների գնման գործով: Իբր Պենտագոնը տեղխնիկան ձեռք էր բերում ուռճացված գներով:

ԶԼՄ-ները նշում են, որ այն սենատորները, որոնք դիմել էին Չակ Հեյգելին բաց նամակով՝ պահանջելով հրաժարվել գնման գործարքից, հնարավոր է, որ նյութական շահագրգռվածություն ունեն գործարքը ձախողելու հարցում: Հայտնի է, որ նրանք իրենց մասնաբաժինն էին ստանում ԱՄՆ պաշտպանության ոլորտի հսկաներից՝ Sikorsky Aircraft Corporation, Lockheed Martin, Raytheon, Northrop Grumman և այլ ընկերություններից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---