Թուրք պատգամավոր. Ստամբուլի Սբ Սոֆիայի թանգարանը պետք է որպես մզկիթ գործի

Թուրք պատգամավոր. Ստամբուլի Սբ Սոֆիայի թանգարանը պետք է որպես մզկիթ գործի

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Սոֆիայի թանգարանը պետք է որպես մզկիթ գործի, ասել է Թուրքիայի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Ղալաչօղլուն, հայտնում է Haber7 հեռուստաալիքը: Ըստ նրա, Թուրքիայում կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Սուրբ Սոֆիայի թանգարանը որպես մզկիթ գործի:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ պատգամավոր Ղալաչօղլուն առաջարկել է Սուրբ Սոֆիայի թանգարանին վերադարձնել մզկիթի կարգավիճակը: Այդ նպատակով դիմում է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին: Մինչ այդ մեկ այլ ընդդիմադիր՝ Մեծ միասնության կուսակցությունը, նույնպես առաջարկում էր մզկիթի կարգավիճակ տալ թանգարանին:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկե դարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն էր, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ, ճարտարապետներն են Իսիդոր Միլեթացին և Անթիմիոս Թրալացին: Աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիներից է: Բարձրությունը 55.6 մ է, գմբեթի տրամագիծը՝ 31 մ: Երկարությունը 75.6 մ է, լայնությունը՝ 68.4 մ:

989 թ. տաճարն երկրաշարժիցփլուզվել էր: Ճարտարապետ, քարագործ Տրդատը, նախ պատրաստել էր Սուրբ Սոֆիա տաճարի մանրակերտը, ապա դրա հիման վրա սկսել բուն կառույցի վերանորոգումն և ամբողջովին վերականգնել այն:

1453թ-ին Կոստանդնուպոլսը նվաճած սուլթան Մեհմեդ II Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել էր մզկիթի: Ավելացվել էին չորս մինարեթներ, որմնանկարներն ու խճանկարները ծածկվել ծեփամածիկով, և տաճարը կոչվել էր Այա Սոֆիա:

2007թ-ին ամերիկյան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներտաճարին իր նախնական կարգավիճակը վերադարձնելու նպատակովշարժում էին կազմակերպել, քանի որ տաճարի տարածքում՝ Մայր Եկեղեցում, վարում էին առևտրային տոնավաճառներ և ազգային համերգներ ու զվարճություններ: Միջազգային շարժման խորհրդի նախագահ Քրիս Սպիրուն պահանջել էր տաճարին քրիստոնեական եկեղեցու կարգավիճակվերադարձնել:

Այն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների Համաշխարհային ցուցակում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---