Նախագահ Սարգսյանը կմեկնի Վիեննա՝ նոյեմբերի 19-ին Ալիևի հետ հանդիպման

Նախագահ Սարգսյանը կմեկնի Վիեննա՝ նոյեմբերի 19-ին Ալիևի հետ հանդիպման

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա, որտեղ վաղը՝ նոյեմբերի 19-ին, Վիեննայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքում:

Ակնկալվում է, որ հայկական կողմը հանդիպմանը պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը, ավելի վաղ գրել էր «Հրապարակը»:

Նոյեմբերի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդում ելույթ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիկը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել էին 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել էր համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

2012-ի հունվարին Սոչիում Սարգսյան - Ալիև - Մեդվեդև եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել արագացնելու համաձայնությունների կնքումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հաշվի առնելով կատարված աշխատանքը։

Նախագահները քննարկել էին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները, ընդ որում, հաշվի առնելով ԵԱՀԿ դիտորդների վերջին հաշվետվությունը: «Ղարաբաղյան հակամարտության համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը երկու երկրների միջև մարդասիրական կապերի զարգացումն է»,- ընդգծել էին նախագահները: Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն էին հայտնել շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես հասարակական և գիտական շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---