Բուդապեշտի քաղաքային դատարանի վճիռը օբյեկտիվ է եւ արդար

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովի նկատմամբ Բուդապեշտի քաղաքային դատարանի կայացրած վճիռը օբյեկտիվ է եւ արդար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, քանի որ Հունգարիայում մահապատիժ չկա, հանցագործը ստացել է ըստ արժանավույն: «Առանց համաներման իրավունքի ցմահ բանտարկությունը համապատասխան պատիժ է կատարված հանցագործության համար»,- նշել է նա:



Իր հերթին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է, որ դատավոր Անդրաշ Վաշկուտիի որոշումը արդար է: «Նա պաշզապես մարդասպան է եւ պետք չէ քաղաքկանացնել Բուդապեշտի դատական գործընթացը եւ Սաֆարովին ներկայացնել որպես զոհ: Ադրբեջանցի սպային դատել են եվրոպական չափանիշերով, եւ նա արժանի պատիժ է ստացել»,- ընդգծել է Գրիգորյանը:



Հիշեցնենք, որ այսօր Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---