Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ձեւաչափը չի փոխվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է եւ կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նրա խոսքերով, բանակցությունների ձեւաչափը ուղղակի կարող է ադապտացվել ստեղծված պայմաններին: «Եթե մենք բավարարված չլինենք մեր գործունեությամբ, մենք իրավունք ունենք օգտվել այն ամենից, ինչը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է Բերնար Ֆասյեն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում, ինչպես նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միանալը բանակցային գործընթացին, ընդգրկվում են բանակցությունների ձեւաչափի ադապտացիայի հասկացության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---