Գլենդեյլում տեղի ունեցավ Արմեն Այվազյանի ղարաբաղյան խնդրին նվիրված գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Գլենդեյլում տեղի ունեցավ «Համահայկական համագործակցություն» կազմակերպության տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի «Հայկական ազատագրված տարածքներ. Արցախի խնդիրը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հոգեւոր դասի եւ մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Գրքում ընդգրկված են ավելի քան երեք տասնյակ հեղինակների` փորձագետների, քաղաքագետների, իրավաբաննեի, մշակութաբանների եւ ռազմական թղթակիցների վերլուծական եւ փաստագրական նյութերը` նվիրված ազատագրված տարածքների խնդրին:



Շնորհանդեսի ժամանակ Արմեն Այվազյանը ներկաներին ծանոթացրեց ժողովածուի հիմնական դրույթներին, նշելով, որ ժողովածուի հայտնվելը կապված է այն լուրերի հետ, որ տարածվեցին 2005 թվականի վերջում, 2006-ի սկզբում, որոնց համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը իբր պատրաստ էին ստորագրել նախնական փաստաթուղթ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Ըստ Այվազյանի, նույնիսկ ստորագրման դեպքում փաստաթուղթը չէր կարող կյանքի կոչվել, քանի դեռ կնքված չէր «Մեծ պայմանագիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---