Հայաստանի օմբուդսմենը կմասնակցի Ստամբուլի միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունը մասնակցելու է «Օմբուդսմենի ինստիտուների դերը ժողովրդավարության ամրապնդման հարցում» համաժողովին, որը անցնելու է Ստամբուլում ապրիլի 26-27, հաղորդում է ՀՀ օմբուդսմենի մամլո ծառայությունը: Սեւծովյան Տնտեսական Համագործակցություն Կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու են մարդու իրավունքի պաշտպաններ ՍՏՀԿ մասնակից երկրներից. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդավիա, Թուրքիա, Բուլղարիա, Հունաստան, Ռումինիա, Սերբիա, Չերնոգորիա եւ Ալբանիա: Միջոցառման ընթացքում քննարկվելու են մարդու իրավունքի պաշտպանների գործնեությունը, օմբուդսմենի ինստիտուտների զարգացման հեռանկարները, դրանց դերը ժողովրդավարության ամրապնդման գործընթացում: Ծրագրված է նաեւ Արմեն Հարությունյանի ելույթը համաժողովին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---