Վ. Օսկանյանը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ճանապարհները18 ապրիլի 2006 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ եւ մանրամասն զրույց դինամիկ կերպով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ եւ հեռանկարային հարցերի շուրջ: Կողմերը մանրամասն կանգ առան Հարավային Կովկասի զարգացումների, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիների, ինչպես նաեւ տրանսպորտային ցանցի վերականգնման հնարավորությունների վրա` այդ հարցում ընդգծելով խաղաղ եւ բանակցային լուծումների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ առնչվող հարցերը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |