Լիտվայի նախագահն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը

PanARMENIAN.Net - «Ցանկացած մարդ, ցանկացած երկիր իրավունք ունի լինել ազատ, ունի տարածքային նույնականացման իրավունք` դա հիմնարար սկզբունք է»,-ապրիլի 26-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը` Լիտվայի նախագահը նշել է. «Այն, ինչ պատկանում ձեզ, ձերը պետք է լինի»: Ընդ որում, նա անընդունելի է համարել հակամարտության ուժային լուծումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն: Ես կոչ եմ անում ձեզ` եկեք խոսենք միմյանց հետ: Խնդրի լուծման ուղիներ հնարավոր է գտնել միայն փոխըմբռնման եւ երկխոսության հիմքի վրա»,-հայտարարել է Վալդաս Ադամկուսը:



Նա նաեւ նշել է, որ Լիտվայի անկախացումից հետո, երկրի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը աշխարհի երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ, դարձել է կոռեկտ հարաբերությունների սկզբունքը: «Իհարկե, մենք կարող ենք տարբեր տարաձայնություններ ունենալ այս կամ այն հարցի շուրջ, սակայն, հանուն այսօրվա սերնդի` մեր ապագայի, մենք պետք է գտնենք բորոլ տարաձայնությունների հաղթահարման ուղիները»,-հայտարարել է Վալդաս Ադամկուսը: Նրա խոսքերով, «Լիտվայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի եւ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա»: «Այն ժամանակներից, ինչ մեր երկրները քաղաքական անկախություն ստացան, հարաբերությունները Լիտվայի եւ Հայաստանի միջեւ կառուցվում են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, եւ այդ քաղաքականությունը փոխելու որեւէ հիմք ես չեմ տեսնում»,-հայտարարել է նա:



«Հայաստանը պետք է միանա եվրոպական հանրությանը, դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ եւ համապատասխան պարտավորություններ ստանձնի: Մենք աշխատում ենք միասին, եւ մեր նպատակներն այստեղ համընկնում ենյ»,-հայտարարել է Ադամկուսը: Այն հարցին, թե ինչով կարող է Լիտվան օգնել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին, նախագահը նշել է. «Նման համագործացություն արդեն կա, մեր մասնագետները հանդիպում են հայ գործընկերների հետ, փորձի լայն փոխանակում է տեղի ունենում: Այստեղ կարեւոր է բոլոր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու քաղաքական կամքը, իսկ այդպիսին Հայաստանի իշխանություններն ունեն: Մենք բաց ենք եւ պատրաստ համագործակցության: ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին մենք, իհարկե, թույլ ենք տվել այս կամ այն սխալները, եւ չենք ցանկանում, որ նույն սխալները դուք եւս կատարեք», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---