Վ. Օսկանյան. Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին պարզապես անհնարին է

PanARMENIAN.Net - «Հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ հնեց նրա ճակատագիրն է որոշվում»: Այդ մասին Արցախի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ես չեմ կարող ասել` ինչպիսի կարգավիճակ կունենա Լեռնային Ղարաբաղը, սակայն միանշանակ կարող եմ պնդել` ինչպիսին այն չի ունենա: Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը պարզապես բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի գտնվել»,- ընդգծեց նա:



ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարզապես նշեց, որ միջազգային դրությունը դեռ թույլ չի տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն ԼՂՀ ճանաչումը, որպես քաղաքական լծակ գտնվում է հայկական դիվանագիտության զինանոցում, եւ այն պետք է կիրառել անհրաժեշտ դեպքում միայն: Շոշափելով երկկողմանի զիջումների հարցը` Վարդան Օսկանյանը ասեց. «Երկկողմանի զիջումները պետք է ծնվեն բանակցությունների արդյունքում: Կողմերից յուրաքանչյուրը ունի մի սահման, որը չի կարելի խախտել: Հայկական կողմի համար դա Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորումն է, ԼՂՀ անկախությունը եւ ցամաքային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Այս ամենը չի մտնում ենթադրվող զիջումների շրջանակների մեջ»,- ըտդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, ամեն դեպքում, խնդրի ռազմական կարգավորումը ընդունելի չէ: «Չնայած ռազմական գործողությունների վերսկսումը մեծ չէ, սակայն պետք է անընդհատ դրան պատրաստ լինել: Եվ ես ուրախ եմ, որ Լեռնային Ղրաբաղում պատրաստ են դրան: Մենք ձգտում ենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը ուժային կարգավորում ցանկանա, ապա, ինչպես ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն»,- նշեց Վարդան Օսկանյանը: Նա ընդգծեց, որ միայն ԼՂՀ ճանաչումից հետո կարելի կլինի խոսել պատերազմի հետեւանքների վերացման մասին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---