2006 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կայցելի տարածաշրջան

PanARMENIAN.Net - 2006 թվականի հոկտեմբերին կկայանա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, հենց այն ժամանակ էլ սպսվում է ենթահանձնախմբի այցը տարածաշրջան:



«Լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորած ենթահանձնախումբը տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում»,- նշել է Թորոսյանը: Նա նաեւ ասեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո ենտահանձնաժողովը չի պատրաստվում այցելել տարածաշրաջան: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կդիտարկվի Ադրբեջանի մանդատի վերաբերյալ հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործնեությունը:



Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Բաքվում հայտարարել էր, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը պատրաստվում է այցելել տարածաշրջան 2006 թվականի ամռանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---