Հայաստանը ժխտում է վառելիքի պատճառով Ա-320-ի կործանման վարկածը

PanARMENIAN.Net - Սեւ ծովում վառելիքի պատճառով Ա-320-ի կործանման վարկածը հերքում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Բացի այդ, գերատեսչությունը կոչ է անում վաղաժամ չարծարծել վթարի տարբեր վարկածներ: «Մինչ այժմ չի վերծանվել գտնված ինքնագրիչը եւ չեն ամփոփվել ավիավթարի մասին մի շարք այլ տվյալներ: Ուստի, առնվազն, վաղաժամ է արծարծել կատարվածի տարբեր վարկածներ, առավել եւս` անհայտ փորձագետների շուրթերով: Մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից վթարի պատճառների վերաբերյալ, ինչ էլ խորհուրդ ենք տալիս նաեւ մյուսներին»,-ասել է վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Մայիսի լույս 3 -ի գիշերը «Արմավիա» հայկական ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 113 մարդ, որոնցից 6-ը երեխա (այդ թվում մեկ կրծքի երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Բոլորը զոհվել են: Նախօրեին մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հաղորդել են, թե վթարի պատճառը վառելիքի պակասն է եղել:



Միեւնույն ժամանակ, ըստ Դավթյանի, ավելի վաղ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արդեն հաղորդել էր, որ Ա-320-ը ունեցել է ավելի քան տասը տոննա վառելիք, որը պետք է բավարարեր թռիչքի չորս ժամվա համար, այն դեպքում, երբ ինքնաթիռն օդում է գտնվել 1 ժամ 24 րոպե: «Այսինքն, ինքնաթիռում եղած վառելիքը պետք է բավականացներ թռիչքի եւս երկուս ու կես ժամվա համար»,-ասել է Դավթյանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---