Կուլիկովյան ճակատամարտից մինչև Սոլժենիցին. Հաստատվել են միգրանտների համար Ռուսաստանի պատմության քննության հարցերը

Կուլիկովյան ճակատամարտից մինչև Սոլժենիցին. Հաստատվել են միգրանտների համար Ռուսաստանի պատմության քննության հարցերը

PanARMENIAN.Net - Օրինական կարգով աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային միգրանտները, սկզբից ըստ ցանկության, հետո պարտադրաբար, ստիպված կլինեն Ռուսաստանի պատմության թեստ հանձնել: Ինչպես հայտնել են Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանից, որը մշակել է քննական նյութերը ՌԴ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ, պատրաստվել է թեստերի 5 տարբերակ՝ յուրաքանչյուրում 20 հարց: Հարցերի վերջնական ցանկը հաստատվել է կրթության ու գիտության նախարարության և Դաշնային միգրացիոն ծառայության կողմից: «Ընդհանուր առմամբ նախապատրաստվել է 100 հարց պատմությունից: Սեպտեմբերի սկզբին հարցերը կզետեղվեն Ռուսական թեստային կոնսորցիումի կայքում,-հայտնել են համալսարանում:-Միգրանտներին հասանելի կլինեն բոլոր հարցերը, նույնիսկ ճիշտ պատասխանների նշումով: Վերջնական քննական տարբերակներում հարցերի կարգը կտարբերվի կայքում հրապարակվածից»:

Ինչպես պարզաբանել են համալսարանում, սեպտեմբերի 1-ից միգրանտները կարող են հանձնել պատմության թեստն ըստ ցանկության: Սակայն 2015 թ. հունվարի 1-ից թեստը հանձնելու մասին հավաստագիրը պարտադիր կլինի աշխատանքի ժամանակավոր թույլտվության կամ օրինական կերպով աշխատանքի տեղավորվելու համար: «Գնահատման չափանիշները դեռ հաստատված չեն: Ցանկացողները նաև հնարավորություն կունենան կրկին անգամ հանձնելու թեստը»,հայտնում է «Իզվեստիան»:

Թեստի տարբերակներից մեկի համաձայն, յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար 3 տարբերակ կառաջարկվի, որից մեկը ճիշտ կլինի: 5 հարց նվիրված կլինի պատմական տարեթվերին՝ օրինակ, որ թվականին է եղել Կուլիկովյան պատերազմը, Մեծ Հայրենականի տարեթվերը, որ թվականին է ստեծվել ԱՊՀ-ն:

Մյուս 5 հարցերը կպարզեն, թե որքանով են միգրանտներին ծանոթ Ռուսաստանի պատմական դեմքերը: Օրինակ, քննվողին կառաջարկվի նշել, թե Իվան IV-ին ինչպես են անվանել՝ Խաղաղ, Ահեղ թե Ազատագրիչ: Հարց կա այն մասին, թե ով է քիմիական տարրերի աղյուսակի հեղինակը՝ Լոմոնոսովը, Պոպովը թե Մենդելեևը:

Միգրանտներին կհարցնեն թե ով է եղել Ռուսաստանի վերջին կայսրը և ում են նախագահ ընտրել 2008-ին, կխնդրեն անվանել գրականության Նոբելյան մրցանակակրին՝ Սոլժենիցին, Գագարին թե Այթմատով:

Միգրանտներին հարկ կլինի պատասխանել այն հարցին, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել Ռուսաստանում 1993 թ.՝ Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագիրը, ՌԴ Սահմանադրությունը թե ՌԴ Կոմկուսի ծրագիրը: Առավելագույն միավորներ ստանալու համար միգրանտներն, օրինակ պետք է իմանան, թե որ տարածքում է ստեղծվել հին ռուսական պետությունը՝ Արևմտյան, Արևելյան Եվրոպայի թե Կենտրոնական Ասիայի տարածքում, որ ճակատամարտն է բեկումնային համարվում Մեծ Հայրենականում և այլն:

Ավելի վաղ Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան հայտարարել էր, որ աշխատանքային միգրանտներն արդեն սեպտեմբերի 1-ից կկարողանան ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության ու ռուսական օրենսդրության քննություն հանձնել:

Ըստ նրա, քննությունը սխալվելու իրավունք է նախատեսում: Ռուսաստանի պատմության թեստը բաղկացած կինի ընդամենը 20 առաջադրանքից, այսինքն, 8 ճիշտ պատասխանը բավարար կլինի այն հաջողությամբ հանձնելու համար: Նույն կանոնն է գործում նաև ՌԴ օրենսդրության թեստի դեպքում: Առավելագույն տևողությունը չի գերազանցում 2,5 ժամը:

«Չնայած նրան, որ Միգրացիայի դաշնային ծառայությունը հավաստագրերն ընդունելու է 2015-ի հունվարի 1-ից, քննությունները կարելի է շուտ հանձնել: Սա արվում է, որ տարեսկզբին փաստաթղթերի ընդունման հետ խնդիրներ չծագեն»,- ասել է Դոլժիկովան: Նա նշել է, որ քննությունը բաղկացած է լինելու երեք մոդուլից` ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության:

«Քննությունները կարելի է հանձնել 385 կենտրոններից մեկում, որոնք հիմնականում գործելու են բուհերի հենքի վրա: Անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելանա»,- հայտնել է ՌԴ կրթության ու գիտության փոխնախարար Վենիամին Կագանովը: Նա նշել է, որ քննությունը լինելու է վճարովի, սակայն ոչ շատ թանկ: «Միջոցներն ուղղվելու են բուն գործընթացի կազմակերպմանը ուսումնական հաստատություններում»,- մանրամասնել է Կագանովը: «Քննության արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվելու է հատուկ բազայում: Բուն հավաստագրերը ուժի մեջ կլինեն 5 տարի»,- ասել է փոխնախարարը:

Ըստ ՌԴ ԴՄԾ, Ռուսաստանում 2014-ի մայիսին կար ՀՀ 502 994 քաղաքացի: 2013-ին ՌԴ-ում գտնվում էր 677 հազար քաղաքացի: Հայերը հիմնականում բնակվում են Մոսկվայում, Վլադիկավկազում ու Կրասնոդարի մարզում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---