Պարզվում է, Ադրբեջանում ով ասես տիրապետում է ռազմական և պետգաղտնիքներին ու դրանք հայերին հանձնում

Պարզվում է, Ադրբեջանում ով ասես տիրապետում է ռազմական և պետգաղտնիքներին ու դրանք հայերին հանձնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը, խոսելով երկրում իրավապաշտպանների ու լրագրողների համատարած ձերբակալությունների մասին, հայտարարել է, որ «վիճակագրության ուսումնասիրությունն ու քրեական գործերի հետաքննությունը ցույց տվեցին, որ որոշ ՈԿԿ-ներ, որ գործում են Ադրբեջանում, առանձին քաղաքացիներ, լրագրողներ ու քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ «ժողովրդական դիվանագիտության» առաքելության շրջանակում Հայաստան իրենց այցելությունների ժամանակ հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել երկրի ռազմական ու պետական գաղտնիքները»:

«Քննության ժամանակ հաստատվել է, որ չգրանցված ՈԿԿ նախագահ Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ներգրավել են Ադրբեջանի առանձին քաղաքացիների, որոնց անունները դեռևս չեն բացահայտվում ելնելով քննության շահերից, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, և կոնկրետ հանձնարարություններ են տվել ռազմական տեղեկություններ հավաքելու ուղղությամբ, ինչը հետագայում կարող էր օգտագործվել Ադրբեջանի դեմ: Այդ գործողությունների արդյունքում Լեյլա և Արիֆ Յունուսները կարողացել են հայկական հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցել զորամասերի և ռազմավարական այլ օբյեկտների տեղակայման սխեման, որը կազմել էր «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը»,-ասել է նա:

Այն փաստը, որ Միրկադիրովը վեց անգամ մեկնել է Հայաստան հայկական ավիաուղիների տոմսերով, մեկ անգամ ևս հաստատում է, որ այդ այցերը կազմակերպել էին Հայաստանի հատուկ ծառայությունները:

«Ժողովրդական դիվանագիտության» քողի տակ, որի նպատակն է մոլորեցնել հասարակական կարծիքը, և Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հսարակությունների հարաբերությունները «բարելավելու» պատրվակով, բարձրաձայնվում էին այնպիսի վտանգավոր գաղափարներ, ինչպիսին է «հաշտվելը ստեղծված իրավիճակի հետ ու ստատուս քվոյի ընդունումը»: Իսկ դա, իր հերթին, ապացուցում է նրանց գործունեության հասարակական վտանգը»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը:

Ինչպես արդեն ասվել է, Ադրբեջանի կառավարությունը, որտեղ վաղուց արդեն ողբալի վիճակ է ստեղծվել մարդու իրավունքների ոլորտում, անհանդուրժող պայքար սկսեց կառավարության քննադատաների ու անկախ խմբեի դեմ 2013 թ. նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, և այդ օրվանից ի վեր ճնշումը գնալով աճում է: Վերջին երկու տարում իշխանությունները ձերբակալել ու բանտ են նետել առնվազն 40 լրագրողի, քաղաքացիական անձանց ու ակտիվիստների շինծու մեղադրանքների հիման վրա, այդ թվում, խուլիգանության, հարկերից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներով: Ադրբեջանում եկամուտների թափանցիկության ոլորտում աշխատող անկախ խմբերը բախվեցին սահմանափակումների, որոնք խոչընդոտում են նրանց աշխատանքին: Վերջին ամիսներին նրանց վիճակը վատթարացավ, քանի որ կառավարությունը սառեցրեց նրանց բանկային հաշվեհամարները կամ հրաժարվեց գրանցել նրանց դրամաշնորհները: Ճնշումներն ու սահմանափակումները ստիպեցին կոալիցիայի անդամների մեծ մասին կասեցնել գործունեությունը: Ֆինանսավորման արգելքը կառավարության ավելի մեծ ջանքերի մասն է միայն, որը մայիսից ի վեր ջանում է ճնշել անկախ խմբերի գործունեությունը:

Կառավարությունը սառեցրել է ՈԿԿ-ներից շատերի բանկային հաշվեհամարները և թույլ չի տալիս նրանց նոր դրամաշնորհներ ստանալ օտարերկրյա դոնորներից: Օգտագործվում են օրենսդրական սահմանափակումներ, որ ընդունվել են այս տարվա փետրվարին: Իշխանությունները նաև սկսել են քաղաքական աստառ ունեցող դատավարություններ իբր հարկերից խուսափելու կամ այլ մեղադրանքներով: Այս ամենը վերաբերում է մոտ 20 ՈԿԿ-ների:

Արդյունահանող ոլորտւների թափանցիկության նախաձեռնության (ԱՈԹՆ) Ամենաակտիվ խմբերի մոտ կեսը դադարել է գործել 2014-ի հուլիսից, քանի որ զրկվել է ֆինանսավորումից: Մյուս խմբերը զրպարտանքի ու հետապնդումների թիրախ են դարձել: Հյուրանոցներն ու այլ կառույցները տարածք չեն տրամադրում նրանց միջոցառումների համար: Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրաբար խախտում են ԱՈԹՆ հիմնական սկզբունքը՝ քաղաքացիական հասարակության անարգել մասնակցությունը բնական պաշարների կառավարման շուրջ հասարակական բանավեճին: ԱՈԹՆ վարչությունը դեռ 2013-ի մայիսին դիմել էր նախագահ Ալիևին` կոչ անելով օրենսդրական սահմանափակումներ չսահմանել ՈԿԿ-ների հանդեպ: Սակայն, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցնում էին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտներ չեն ստեղծի քաղաքացիական հասարակության համար: ԱՈԹՆ կանոնները թույլ են տալիս կասեցնել ցանկացած մասնակից երկրի մասնակցությունը կամ նույնիսկ վտարել «ԱՈԹՆ կարևոր սկզբունքների ու պահանջների» խախտման համար: Կանոնները թույլ են տալիս նվազեցնել մասնակից երկրի կարգավիճակն ու ժամկետ սահմանել իրավիճակի բարելավման համար:

2013-ի հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը մեծ արշավ սկսեց քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների դեմ: 2013-ի դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց ՈԿԿ-ներին առնչվող մի շարք օրենքներում ուղղումների վերաբերյալ մեծ ու շատ վիճահարույց փաթեթը, իսկ նախագահը ստորագրեց 2014-ի փետրվարին: Այդ ուղղումները թույլ տվեցին իշխանություններին հետապնդել անկախ խմբերին: 2014-ի կեսին կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները՝ հուլիսի 30-ին ձերբակալվեց Լեյլա Յունուսը, հետո նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Օգոստոսի 2-ին ձերբակալվեց Ռասուլ Ջաֆարովը, ևս մեկ ականավոր իրավապաշտպան և կառավարության քննադատ: Օգոստոսի 8-ին ձերբակալվեց իրավաբան իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Այդ ձերբակալությունները բացասական ազդեցություն ունեցան, ահաբեկելով երկրի ամբողջ քաղաքացիական հանրությանը, նշում է Human Rights Watch-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---