Այսօր Երեւանում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի հերթական խորհրդատվությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երեւանում անցկացվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ հերթական խորհրդատվությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վարչությունների մակարդակով անցկացված խորհրդատվությունների ընթացքում մտքերի փոխանակում կատարվեց տեղեկատվական քաղաքականության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-ռուսական համագործակցության զարգացման հեռանկարներին: Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր եւետ Ռուսաստանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կամինինի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---