Անհայտ կորածների հարցերով ԵԽԽՎ զեկուցողը հանդիպել է ԼՂՀ ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հարկավոր է խուսափել քաղաքական շահարկումներից ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած անձանց խնդրի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհայտ կորածների հարցերով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Լեո Պլատվոետի հետ: Թորոսյանի խոսքերով, դա թույլ կտա մարդկանց պարզել իրենց մերձավորների ճակատագիրը, որոնք անհայտ կորել են պատերազմի ժամանակ եւ հետո: Հանդիպման ընթացքում քննարկվել են զեկույցի հետ կապված հարցեր: Զեկույցը կկազմվի Լ.Պլատվոետի տարածաշրջանային այցի հիման վրա: Գոհունակությամբ նշելով այն փաստը, որ Լ.Պլատվոետը հանդիպել է ԼՂՀ ներկայացուցիչների հետ, Տ.Թորոսյանն առաջարկել է այցելել Լեռնային Ղարաբաղ եւ աշխատանքային խումբ ստեղծել եռակողմ ձեւաչափով, որը կազմված կլինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչներից, որոնք համատեղ աշխատանքի ընթացքում կկարողանան օգտակար լինել անհայտ կորածների որոնման հարցում: Իր հերթին Լ.Պլատվոետը նշել է, թե մտադիր է իր զեկույցում առաջարկել կողմերին համագործակցություն սկսել այդ խնդրով զբաղվող կազմակերպությունների մակարդակով:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջխորհրդարանական հարաբերություններին: Տ.Թորոսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել եւ արդեն տարբեր հանդիպումներ է անցկացնում տարբեր միջազգային ձեւաչափերում, մասնավորապես, Հարավ-կովկասյան խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, քանի որ կարեւորում է բարենպաստ մթնոլորտի ստեղծումը` փոքր քայլերով մեծ խնդիրների լուծմանը հասնելու համար:



Ընդ որում, Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական մամուլում հաճախ ստահոդ լուրեր են տարածվում անհայտ կորածների հանդեպ հայկական կողմի դաժան վերաբերմունքի մասին: «Դա խորացնում է ատելության մթնոլորտը, այն դեպքում, երբ Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ 1415 բանաձեւը կոչ է անում կողմերին խուսափել ատելության քարոզից»,-ընդգծել է ՀՀ ԱԺ խոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---