Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս, քանի որ Բաքուն հրաժարվում է ճանաչել ԼՂՀ-ի հանրաքվեի իրավունքը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս, քանի որ Բաքուն հրաժարվում է ճանաչել ԼՂՀ-ի հանրաքվե անցկացնելու իրավունքը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Մինչդեռ, նրա խոսքերով, աշխարհում արդեն ձեւավորվել է մի իրողություն, որ ժողովուրդները, իրագործելով իրենք ինքնորոշման իրավունքը, իրենց կամքը արտահայտում են հանրաքվեի միջոցով: «Բանը նրանումն է, որ Լեռնային Ղարաբաղը դա առաջինն արեց հետխորհրդային շրջանում, երբ համաշխարհային հանրությունը դեռեւս պատրաստ չէր անջատմանը մետրոպոլիաներից: Իսկ երբ իրենց անկախությունը հռչակեցին Արեւելյան Թիմորը, Էրիթրեան, Չերնոգորիան, եւ հավանաբար նույն տարբերակը կառաջարկվի նաեւ Կոսովոյում, ապա դա արդեն ընկալվում է որպես նորմալ երեւույթ»,-նշել է Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---